Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Շաքարից բացարձակ հրաժարվելը կարող է վտանգավոր լինել

Շաքարից բացարձակ հրաժարվելը կարող է վտանգավոր լինել

Շաքարը կարող է հավելյալ քաշի, վաղաժամ ծերացման եւ բազմաթիվ հիվանդությունների առաջացման հանգեցնել: Սակայն «քաղցրից» բացարձակ հրաժարումն էլ խորհուրդ չի տրվում: Մանավանդ, որ շաքարի պարունակություն սննդամթերքի այնպիսի կարեւոր տեսակների մեջ կարելի է գտնել, ինչպիսիք են բանջարեղենը, մրգերը, կաթնամթերքը, ձուն եւ ընդեղենը, որոնք խիստ առողջարար նշանակություն ունեն եւ սննդակարգից բացառման ենթակա չեն, հաղորդում է The Daily Mail-ը:

Թեմայի շուրջ բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս հատկապես «պալեոլիտական սննդակարգի» գաղափարը, ըստ որի առաջարկվում է նախամարդու սննդակարգը կրկնօրինակել: Խոսքը, մասնավորապես, շաքարի ցածր բաղադրությամբ աչքի ընկնող մսամթերքի, հատապտուղների եւ բանջարեղենի օգտագործման մասին է: Մասնագետները դեմ են նմանատիպ, մասնավորապես՝ հորմոնների վրա ազդեցության հաշվին մարմնի առանձին հատվածներում ճարպային կուտակումներից ազատվելու հեռանկար հետապնդող մոտեցումներին:

Պարզապես հարկ է սննդամթերքի լիարժեք տեսակները կոկտեյլներով չփոխարինել, մասնավորապես՝ այսպես կոչված «կավային սննդակարգին» չտրվել, որի ջատագովները պնդում են, թե օրգանիզմից տոքսինները հեռացնելու, իմունային համակարգն ամրապնդելու եւ թթվայնության հավասարակշռությունը պահպանելու համար օրական պետք է մեկ գդալ կավ կուլ տալ: Ի թիվս այլ խնդիրների, այն փորկապության եւ նույնիսկ թունավորման սպառնալիք է պարունակում:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. sunfood.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ